Поиск

вторник, 23 ноября 2010 г.

Վալուևը Հելսինկիում կաջակցի Աբրահամին

Վալուևը Հելսինկիում կաջակցի Աբրահամին

Գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Նիկոյալ Վալուևը ներկա կլինի այս շաբաթ օրը  Հելսինկիում կայանալիք Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամի և բրիտանացի Կառլ Ֆրոչի մենամարտին:


«Սա արդեն երկրորդ մարտը կլինի «Super Six» հեղինակավոր մրցաշարի շրջանակում, որին ես ներկա կլինեմ: Մեկ տարի առաջ ես բախտ եմ ունեցել ներկա լինել Արթուր Աբրահամի և ամերիկացի Ջերմեյն Թեյլորի մրցամարտին, որը կայացավ Բեռլինում: Շաբաթ օրը ես կրկին աջակցելու եմ Արթուր Աբրահամին»,-ասել է Վալուևը «Sportbox.ru»-ին:


Աշխարհի նախկին չեմպիոն Վալուևն ու Աբրահամը նախկինում Գերմանիայում հաճախ էին համատեղ մարզումներ կատարում, գրում է  «SportBox.ru»-ն:

Комментариев нет:

Отправить комментарий

Рассказать друзьям

Related Posts Plugin for WordPress, Blogger...

Общее·количество·просмотров·страницы